Հրամայիր Տիրոջդ

Մուրացկանը ուղղակի մուրում է, իսկ տան զավակը մոտենում է ու վերցնում
հավատ

 

Մայիսի 22

Տեր, պահանջում եմ Քո օգնությունը

Այո, պահանջիր, շարունակ պահանջներ ներկայացրու: Վստահություն կա, որ կարող է երկար սպասել, կա նաև վստահություն, որ չի հանդուրժում ոչ մի ուշացում: Երբ մեկընդմիշտ համոզված ես քո բռնած ճանապարհի ուղղության վրա, երբ վստահ ես, որ առաջնորդվում ես Աստծո կողմից, ասա. «Մի ուշացիր, արի, Ով Իմ Տեր»:

Դուք այլևս ծառա չեք, այլ՝ բարեկամներ: Իսկ բարեկամը իրավունք ունի հրամայել իր բարեկամին, կարող է մտածել, թե ինչ որ ունի իր բարեկամը, նաև իրենն է՝ բարեկամի իրավունքով: Սակայն այս երբեք չի նշանակում ծույլ կյանք ապրել՝ ի հաշիվ բարեկամի, այլ՝ պահանջել բարեկամի միջոցները, անունը, ժամանակը և այն ամենը, որ ունի նա և որոնք քեզ հարկավոր են:

Բարեկամությունը, ճշմարիտ բարեկամությունը թելադրում է, ինքնին, սեփականելու իրավունք: Իսկ Աստծուն ծառայելու մեջ կատարյալ ազատություն կա: Աստծո ժառանգորդները ժառանգակից են Ինձ՝ ժառանգության մեջ: Աստծո ստացվածքներից Մենք մաս ու բաժին ունենք: Դուք էլ Իմ չափով այդ իրավունքը ունեք: Գործադրեք ձեր իրավունքը: Մուրացկանը ուղղակի մուրում է, իսկ տան զավակը մոտենում է ու վերցնում:

Երբ տեսնում եմ Իմ որդիներին, որ Իմ դռան առջև նստած աղերսում ու սպասում են, Ես թողնում եմ իրենց այդ վիճակում, մինչև որ իրենք հասկանան, թե ինչքան անմիտ բան է իրենց արածը, երբ կարող էին համարձակ մտնել իրենց տունը և վերցնել իրենց ուզածը:

Այս մոտեցումը, իհարկե, ամեն մարդու համար չէ: Նախ պետք է հաստատվի Որդի Լինելու իրավունքը: