Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Ժամը 17:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը ֆուտբոլի ակադեմիայում

Մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ նախ Սարաևոյում հյուրընկալվելով Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ:

ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան: Ժամը 17:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը ֆուտբոլի ակադեմիայում: