Մար­զային տրանսպորտային միջոցներում ևս տեղադրվել են տեսախցիկներ

Առաջիկա­յում տեսախցիկներ կտեղադրվեն նաև Էջմիածին-Երևան երթուղին սպա­սարկող ավտոբուսներում

«Ժողո­վուրդ»-ը գրում է. «Պարզվում է՝ տեսախցիկներով «զինվել են» ոչ միայն Երևանում գործող ավտոբուսները, այլև մար­զային տրանսպորտային միջոցները: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ, որ տեսախցիկներ տեղադրվել են նաև Մասիս-Երևան երթուղու ավտոբուսներում: 

Ի դեպ, առաջիկա­յում տեսախցիկներ կտեղադրվեն նաև Էջմիածին-Երևան երթուղին սպա­սարկող ավտոբուսներում: 

Նշենք, որ օրեր առաջ Երևանում ավտոբուսնե­րի մեջ տեսախցիկներ տեղադրելու որոշումը զայրացրել էր վարորդնե­րին, որոնք, ի նշան բողոքի, գործա­դուլ էին հայտարարել: Իսկ Մասիս-Երևան ավտոբուսների վարորդները, հակառակը, ոգևորված են այս փաս­տից: Ավելին՝ նրանք նշում են, որ սա գրպանահատներից ազատվելու մի­ակ տարբերակն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: