Մենք ուժեղացնում ենք մեր ներուժը, մենք խոսել ենք զինվորականների ու ոստիակնության հետ. Գուայդո

Շատ շուտով, երբ մենք կմիավորենք մեր ուժերը, մենք կգրոհենք Միրաֆլորեսը

Առաջիկա օրերը Վենեսուելայում վճռորոշ կդառնան իշխանության համար պայքարի առումով: Այս կարծիքը մարտի 12-ին հայտնել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն՝ ելույթ ունենալով Կարակասի շրջաններից մեկում կայացած հանրահավաքում: Նրա խոսքն իր Twitter-ում մեջբերել է վենեսուելացի լրագրող Գաբրիել Բաստիդասը։

«Այդ գործընթացը (իշխանության համար պայքարը) պահանջում է, որ մենք միասնական ու համախմբված լինենք: Կասկած չկա, որ ծանր օրեր կլինեն, բայց դրանք վճռորոշ են լինելու: Այնուհետեւ մենք կկարողանանք պատմել մեր թոռներին՝ ինչպես մեկընդմիշտ ազատագրեցինք Վենեսուելան»,- ասել է Գուայդոն եւ հավելել, որ ինքը պատրաստ է «գրոհել նախագահական պալատը»:

«Մենք ուժեղացնում ենք մեր ներուժը, մենք խոսել ենք զինվորականների ու ու ոստիակնության հետ: Շատ շուտով, երբ մենք կմիավորենք մեր ուժերը, մենք կգրոհենք Միրաֆլորեսը»,- հավատիացրել է Գուայդոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: