Իտալիայում ավելի բարդ է գոլ խփելը

Իսպանիայի առաջնությունում ավելի շատ են ռիսկի դիմում

Իտալիայում ավելի բարդ է գոլ խփելը, հայտարարել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ համեմատելով Իտալիայի առաջնությունը Անգլիայի եւ Իսպանիայի լիգաների հետ։

«Իսպանիայի առաջնությունում ավելի շատ են ռիսկի դիմում։ Իտալիայի առաջնությունում առաջնահերթությունը լավ պաշտպանությունն է, հետո միայն հարձակումը։ Հինգ տարի էլ հանդես եմ եկել Անգլիայում։ Կարծում եմ, որ արդյունավետության տեսանկյունից ամենաբարդը Իտալիայի լիգան է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Իտալիայի առաջնության 29 խաղում Ռոնալդուն խփել է 19 գոլ եւ 1 գոլով հետ է ընթացիկ լավագույն ռմբարկու, «Սամպդորիայի» հարձակվող Ֆաբիո Կվալյարելայից։