ՀՖՖ նախկին փոխնախագահը պաշտոն է ստացել «Ալաշկերտ»-ում

Նա կլինի երեւանյան ակումբի հիմնադիր–նախագահ Բագրատ Նավոյանի խորհրդականը
բվթց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Աշոտ Մանուկյանը պաշտոն է ստացել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ում։

Փորձառու պաշտոնյան կլինի երեւանյան ակումբի հիմնադիր–նախագահ Բագրատ Նավոյանի խորհրդականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ալաշկերտ»-ը հաջողություն է մաղթել Աշոտ Մանուկյանին նոր պաշտոնում: