Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժումը բողոքարկվել է դատարան

Հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, իսկ  դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայության կողմից առաջադրված մեղադրանքի հստակեցման վերաբերյալ՝ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը՝ ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշումը բողոքարկվել է դատարան:

Ներկայացված բողոքի քննության վերաբերյալ նախօրեին  կայացել է դատական նիստ, որին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից  Հայկ Ալումյանը, դատախազ Պետրոսյանը և ՀՔԾ քննիչ Մուշեղյանը:

Հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, իսկ  դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ