Victoria’s Secret-ի խանութները փակվում են

Ապրանքանիշի գլխավոր դիզայներներն ասել են, որ «պլյուս չափսի» նորաձևությունն արդեն վաղուց անցել է

Աշխարհում ներքնազգեստի ամենահայտնի ապրանքանիշն ի վիճակի չէ 2018 թվականին Vogue US տված սկանդալային  հարցազրույցից հետո ոտքի կանգնել։ Այդ ժամանակ պաշտոնական ներկայացուցիչն ասել էր, որ աշխատանքի չեն ընդունի «պլյուս չափսի» և տրանսգենդեր մոդելների, իսկ ընդամենը չորս ամիս անց ապրանքանիշը, որը ստեղծում է «հեքիաթ պոդիումի վրա», բախվում է  դառը իրականությանը։ news.mail.ru-ի հաղորդմամբ, խոսքը Victoria’s Secret-ի մասին է, տարբեր աղբյուրների հաղորդմամբ, 53 խանութ է փակվում է ԱՄՆ-ում։ Bloomberg-ը հաստատել է, որ ապրանքանիշի ղեկավարությունը հրապարակել է այն հասցեները, որտեղ գտնվող խանութները փակվելու են։

Անցած նոյեմբերին ցուցադրության ժամանակ ընդգրկված են եղել մաշկի տարբեր գույն ունեցող աղջիկներ, սակայն միայն S չափսի  մոդելներ են եղել։

Ապրանքանիշի գլխավոր դիզայներներն ասել են, որ «պլյուս չափսի» նորաձևությունն արդեն վաղուց անցել է, իսկ այն մասին, որպեսզի հրեշտակները լինեն տրանսգենդեր-մոդելներ, խոսք չի եղել։ Հայատարարել են, որ Victoria’s Secret-ը յուրահատուկ է իր տեսակով, ցուցադրում է երազանքների աշխարհը, որտեղ սոցիալական կամ քաղաքական խնդիրները նշանակություն չունեն։  Այդ բառերից հետո արդեն ապրանքանիշի խանութների մոտ, գոնե ԱՄՆ-ում, հերթ կանգնելու անհրաժեշտություն չի լինում. հավասար իրավունքների համար պայքարը և ընդգրկունության ընդհանուր միտումը չի կարող անտեսվել, նույնիսկ եթե գովազդային վահանակներից ժպտում են մոլորակի ամենասեքսուալ կանայք: