Իսրայելի դեմ գործողությունից առաջ և հետո մենք հաղորդագրություններ ենք ուղարկել ԱՄՆ-ին. Աբդոլլահիան

Մանրամասներ
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում» գործողությունից առաջ և հետո ամերիկյան կողմին հաղորդագրություններ են ուղարկվել:

«Այն բանից հետո, երբ Իրանն իրականացրել է «Ճշմարիտ խոստում» գործողությունը՝ ի պատասխան Իսրայելի գործողությունների, եղե՞լ է արդյոք որևէ հատուկ հաղորդագրություն ԱՄՆ-ից և քանի՞ հարղորդագրության փոխանակում է եղել Իրանի և ԱՄՆ-ի միջև այն ժամանակ, երբ Իրանը ցանկանում էր պատասխանել Իսրայելին», - հարցրել է  ԻՌՆԱ-ի թղթակիցը:

Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է այս հարցին՝ ասելով. «Մենք ամերիկացիներին պարզ և բացահայտ հայտնել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի՝ Իսրայելին պատասխանելու որոշումը վերջնական է: Հաղորդագրություններ են փոխանակվել գործողությունից առաջ, ինչպես նաև «Ճշմարիտ խոստումը» գործողության ավարտից հետո: Այս երկուշաբթի մոտավորապես ժամը 2:30-ին մենք դիվանագիտական ուղիներով ևս մեկ ուղերձ հղեցինք Միացյալ Նահանգներին և այդ հաղորդագրություններում փորձեցինք Ամերիկային հստակ և բացահայտ ասել, որ մենք չենք ձգտում մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: Այն, ինչ կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում, Իսրայելի ռեժիմի գործողություններն են»: