Եթե ​​Իսրայելը ևս մեկ սխալ թույլ տա, պատասխանը կլինի ուժեղ և կչափվի ոչ թե օրերով, այլ վայրկյաններով

Մանրամասներ
իրան

Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի, եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի հանրապետության վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին, գրում է IRNA-ն։

«Եթե Իսրայելը փորձի դիպչել իրանական հողին, միանշանակ շատ ավելի ուժեղ հարված կստանա նախորդի համեմատ։

Եթե ​​Իսրայելը ևս մեկ սխալ թույլ տա, պատասխանը կլինի ուժեղ և անհապաղ և կչափվի ոչ թե օրերով կամ ժամերով, այլ վայրկյաններով», - ասել է Բաղերի Կանին։

ԱԳ փոխնախարարը ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված հարվածն Իսրայելի «ռազմավարական սխալ» է անվանել։ Նրա խոսքով՝ դրա պատճառով՝ Թեհրանը որոշել է «Իրանի պաշտպանունակությունն ու ռազմական ներուժը փորձարկելու» գործողություն իրականացնել Իսրայելի տարածքում։