72 ժամ առաջ Իրանը զգուշացրել է հարևան պետություններին Իսրայելի վրա հարձակման մասին․ Աբդոլլահյան

Մանրամասներ
իրան

Իրանի իշխանությունները երեք օր առաջ զգուշացրել են հարևան պետություններին Իսրայելի վրա առաջիկա հարձակման մասին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

Ինչպես նշել է նախարարը, հարևան պետությունները Իսրայելի վրա հարձակման մեկնարկի մասին տեղեկացվել են 72 ժամ առաջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Hadath-ին։

Նրա խոսքով՝ Իրանը չի հարձակվել Իսրայելի տնտեսական կամ քաղաքացիական օբյեկտների վրա, գրում է Al Jazeera-ն։

Աբդոլլահյանը պարզաբանել է, որ Իրանը «թիրախում է F-35 ինքնաթիռների թռիչքուղիները»:

Նա նաև հավելել է, որ Իրանը չի պատրաստվում հարձակվել ամերիկացիների կամ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բազաների վրա, բայց պայմանով, որ տարածաշրջանի երկրներում տեղակայված ամերիկյան բազաներից Իրանի վրա հարձակում չի լինի։ Հակառակ դեպքում, հավելել է նախարարը, Թեհրանը ստիպված կլինի հարձակվել նրանց վրա։