Ռուսաստանի Դաշնության հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել։
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր գործընկերներ չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել, որ դուք այստեղ այս ինչ պարտավորությունը ունեիք և այդ պարտավորությունը չեք կատարել։
Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս։ Մեկի դեմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք էդ լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան։
Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի դա հարցը չի լուծելու»,- ասել է նա։
0Comments