Նրանք կվառվեն դժոխքի կրակներում. Իրանը հայտարարություն է տարածել

Մանրամասներ
իրան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է, որ սիոնիստները կվառվեն դժոխքի կրակներում:

Իսրայելի՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության հրթիռակոծությունից մարդիկ են զոհվել։ Ավիահարվածների հետևանքով զոհվել է նաև Սիրիայում և Լիբանանում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում պատասխանել Դամասկոսում հանրապետության հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարվածին և կորոշեն, թե ինչպես «պատժել ագրեսորին»։