Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղվել Ոսկեպար․ «Հրապարակ»

Մանրամասներ
քպ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մոտ տասն օր առաջ Տավուշ այցից եւ «ջերմ» ընդունելությունից հետո, պարզվում է՝ որոշում է կայացրել համարժեք «վերաբերմունքի» արժանացնել իր հայրենակիցներին։

Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղել Ոսկեպար, Բաղանիս եւ հարակից համայնքներ, որոնք ուժեղացված ծառայություն են իրականացնում, հայտնաբերում են լրատվամիջոցներին հարցազրույց տված հասարակ գյուղացիներին եւ բացատրական աշխատանք տանում նրանց հետ, հորդորում են այլեւս հարցազրույցներ չտալ, բացատրում են, որ դրանով ոչ թե օգնում, այլ վնասում են գործին` «շարժում են Ալիեւի զայրույթը»։

Իհարկե, ՆԳՆ-ն կշտապի հերքել այդ փաստը, սակայն դրա մասին շատերը գիտեն, եւ դրա ապացույցներից է այն, որ վերջին օրերին տավուշցիներն ավելի պասիվ են, քան Փաշինյանի այցից անմիջապես հետո։ Հիմա տավուշցիներից խոսք կորզելը դարձել է գրեթե անհնարին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում