Տավուշի գյուղերի հանձնումը կմոտեցնի պատերազմը. Կիվիրյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Տավուշի գյուղերի հանձնումը չի հետաձգի պատերազմը, այլ կամրապնդի Ադրբեջանի դիրքերը և կմոտեցնի պատերազմը։ Այս մասին մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Տավուշում են գտնվում Հայաստանի միակ դիրքերը, որոնք բավականին լուրջ ամրացված են և պատերազմի դեպքում կարող են լրջորեն ուժեղացնել Հայաստանի պաշտպանական կարողությունները և խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար։ Փաշինյանը, այլ տարածքներում իր դիրքերն ամրապնդելու փոխարեն, փորձում է զիջել քիչ թե շատ լավ ամրացված դիրքերը»,- նշեց նա։

Փորձագետը ցինիզմ է անվանել այն հայտարարությունը, թե սա սահմանազատման գործընթաց է։

«Փաշինյանն ուղղակի գնում է Բաքվի պահանջած հերթական զիջման։ Ի՞նչ սահմանազատման մասին է խոսքը, եթե նույնիսկ քարտեզները համաձայնեցված չեն»,- հավելեց նա։

Նրա խոսքով, անկախ Հայաստան, որպես այդպիսին, այլեւս չկա, իշխանությունները Հայաստանը դարձրել են Բաքվի կցորդը։

«Դա արել են մարդիկ, ովքեր նախկինում խոսում էին Ռուսաստանից Հայաստանի անկախության համար մղվող պայքարի մասին։

Ստեղծված իրավիճակից հնարավոր է դուրս գալ։ Նույն Ադրբեջանը 30 տարի առաջ երազում էր, որ հայկական կողմը հնարավորինս շուտ ավարտի պատերազմը։ Ներկայիս աղետի պատճառը Հայաստանի իշխանությունների քաղաքականության արդյունքն է»,- ընդգծեց Կիվիրյանը։