«Նիկո՛լ, չերազես․․․». Աննա Մկրտչյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանն իր գործունեությամբ է ապացուցել, որ որևէ բռնաճնշման առաջ կանգ չի առնելու։

«Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն Աշոտ Նավասարդյանի համար բացարձակ արժեքներ են եղել։ Դրա համար նա հալածվել է, բայց հալածանքից հետո կարողացել է տեսնել իր բաղձալի երազանքի իրականացումը։  Ես այսօր էլ Հայաստանում տեսնում եմ մարդկանց, որոնք պայքարում են երկրի անկախության համար և հալածվում թուրք իշխանության կողմից։ Այդ մարդիկ այսօր էլ Հայաստանի բանտերում են, քաղաքական բանտարկյալի կարգավիճակում՝ միայն նրա համար, որ չեն վախենում ասել՝ Արցախի ազատ ու անկախ Հանրապետություն և Ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն»,- շեշտեց Աննա Մկրտչյանը։

Ըստ պատգամավորի, Հայաստանի անկախության համար պայքարն ամենօրյա պետք է լինի, այն գիտակցումով, որ իշխանությունների կողմից բռնաճնշումները շարունակվելու են այդ պայքարողների նկատմամբ։

«Թուրքիայի դեմ պայքարը հեշտ չի լինելու։ Նիկոլ Փաշինյանի նպատակը, որ Թուրքիան դառնա Հայաստանի պատրոնը, պիտի չիրականանա։ Նիկոլին ասում եմ, որ՝ չերազես՝ Հայաստանը չի դառնալու Թուրքիայի ստրուկը, ինչպես դու ես, և Թուրքիան չի լինելու Հայաստանի պատրոնը»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։

Հիշեցնենք, այսօր պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ ՀՀԿ անդամներն այցեցին Եռաբլուր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Աշոտ Նավասարդյանի հիշատակին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում