Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով

Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Այսօր պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ ՀՀԿ անդամները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Աշոտ Նավասարդյանի հիշատակին։

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Աշոտ Նավասարդյանին բնորոշեց՝ որպես անկախության նվիրյալ ու մարտիկ, Արցախյան պայքարի ջատագով, որը նաև հայկականության, անկախության, ինքնիշխանության մարմնավորումն էր։

«Այսօր մենք եկել ու հանգել ենք ավելի վատ գծի, քան եղել է Աշոտ Նավասարդյանի, նույնիսկ նրա ընկերների 60-ականների շարժման ժամանակ։ Դե, կարող եք ինձ ասել, որ այն ժամանակ չկար անկախ Հայաստան, այլ կար Խորհրդային Հայաստան։ Իհարկե, կար Խորհրդային Հայաստան, բայց այն Նիկոլի ստեղծած թուրքական վիլայեթացումից հազարապատիկ հայկական էր։ Այդ Խորհրդային Հայաստանում Ազգային ակադեմիա կար, Սարդարապատի հուշահամալիր, Ծիծեռնակաբերդ կար, ի վերջո, դրա հիմքի վրա Արցախն ազատագրվեց։

Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել, որ անկախության ու գաղափարի համար պայքարից, եթե նույնիսկ մենակ մնաս, չպետք է հետ նահանջես։ Այսօր այս հակապետական ռեժիմը դեմ է դուրս եկել այն բոլոր արժեքներին, որի համար պայքարել է Աշոտ Նավասարդյանը. դա հայկական Արցախն էր, Արարատն էր, Նժդեհյան գաղափարախոսությունն էր, ազգային մշակույթն էր, հայապահպանությունն էր, ի վերջո, Հայաստանի սահմանների պաշտպանությունն էր, հայկական բնակավայրերի ազատագրումը»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Նա անդրադարձավ նաև այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը՝ ուղղված Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, որ չպետք է խոսի վտարանդի կառավարությունից, քանի որ Հայաստանի Հանրապետությունում, բացի ՀՀ կառավարությունից, այլ կառավարություն լինել չի կարող։

«Դժբախտաբար, ՀՀ-ում չկա Կառավարություն, եթե Հայաստանում լիներ Կառավարություն, Հայաստանն այս օրին չէր լինի։ Հայաստանից մնացել է «տրաֆարետը», բովանդակություն չկա, և Կառավարության շենքի տակ դրված տրաֆարետի տակ աշխատում է թուրքական 5-րդ շարասյան շահերը սպասարկողը»,- շեշտեց Է. Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում