Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն կապ չունեն «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ․ Միլլեր

Մանրամասներ
Միլլեր

Պետդեպարտամենտը շարունակում է մերժել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի մասնակցությունը «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Նման ներգրավվածության հնարավորությունը նախկինում չեն բացառել Մոսկվայում:

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այս պնդումները կտրականապես չեն համապատասխանում իրականությանը։ Ուկրաինան կապ չունի այդ հարձակումների հետ, Մեծ Բրիտանիան կապ չունի այդ հարձակումների հետ, Միացյալ Նահանգները կապ չունի այդ հարձակումների հետ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: