Ադրբեջանը կեղծ մեղադրանք է ներկայացրել 18 հայի նկատմամբ

Մանրամասներ
4

Ադրբեջանի զինդատախազությունը հետախուզում է հայտարարել 18 հայի նկատմամբ՝ «90-ականներին Բաղանիս-Այրումում ցեղասպանություն կատարելու մեղադրանքով»։

Այս մասին, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի զինդատախազության խոսնակ Ֆիրադ Ալիևը։

Նրա խոսքով՝ «այդ իրադարձությունների ժամանակ 10 մարդ, այդ թվում՝ 3 կին և 39 օրական երեխա են սպանվել»։