Ոսկեպարի բնակիչները Լեւոն Շիրինյանին «Նիկոլիզմ քարոզելու» համար արագ ճանապարհել են համայնքից

Մանրամասներ
լևոն շիրինյան

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչները «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լեւոն Շիրինյանին լավ չեն ընդունել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի բնակիչ Նվեր Բեգլարյանը։

Նա պատմեց, որ Շիրինյանը մի քանի մարդկանց հետ այցելել է Ոսկեպար, եւ ըստ բնակիչների, Փաշինյանի կարծիքն է առաջ տարել, թե տարածքները պետք է հանձնել Ադրբեջանին, այդպիսով բնակիչները նրան արագ ճանապարհել են համայնքից։

«Մի երկու հոգու հետ զրուցեց, ճանապարհեցինք, գնաց։ Մենք ժամանակ չունեինք, հետո էլ նա նիկոլական նարատիվներ է օգտագործել, այսինքն՝ Նիկոլին է պաշտպանել, թողել, գնացել է։ Ես կողքից եմ լսել, անձամբ ներկա չեմ եղել խոսակցությանը։ Դե հեն ա, որ իրեն լսում ես, նիկոլիզմ է քարոզում էլի, նույնն էլ բնակիչների մոտ էր խոսում։ Ոսկեպարցիները գուցե խուճուճ քաղաքական բաներից չեն հասկանում, բայց գոնե հող տալ-չտալու խնդիրը շատ լավ են հասկանում։ Նրանք կոփված են։ Ոսկեպարում «հող տալ» հասկացությունը բացառված է»,- նշեց Նվեր Բեգլարյանը։