Նոր Նորքի ոստիկանության շենքի մոտ են ժամանել ԱԱԾ հատուկջոկատայինները․ Տեսանյութ

Մանրամասներ
իրավիճակ

Ոստիկանության Նոր Նորքի շենքի մոտ  քիչ առաջ ժամանեցին ԱԱԾ հատուկ նշանակության ուժերը: Հատուկջոկատայինները զինված են սաղավարտներով եւ վահաններով:

Նշենք, որ նռնակով զինված տղամարդու հետ բանակցությունները շարունակվում են 2 ժամից ավելի:

Քաղաքացու հետ անձամբ բանակցում են ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը: