Ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը

Մանրամասներ
մարտական

Վաղ առավոտյան ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարտական եղբայրությունը:

«Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։

Մարտական Եղբայրության նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։

Մենք դա հասկանում և գիտակցում ենք։

Միաժամանակ մենք գիտակցում ենք նաև պայքարի այլընտրանքի բացակայությունը և, ըստ այդմ, պատրաստ ենք ցանկացած զարգացման։

Դուք Ձեր գործը կանեք, մենք էլ մերը։ Մենք մեր գործի հաջողության մեջ կասկածներ չունենք»,-ասվում է հաղորդագրությունում։

Ավելի ուշ հայտնել են, որ կան նոր ձերբակալվածներ եւ որպես բերման ենթարկելու  հիմնավորում բերվում է ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքը։

« ՀՀ ներկա իշխանությունը չի կարող ասել, որ ձերբակալում է իր քաղաքացիներին հայրենիքի մի անկյուն այցելելու համար։ Դրա համար էլ ստիպված է հորինել։ Ստիպված է լուծումներ գտնել, որպեսզի իր հանցավոր մտադրություններն ի կատար ածի և այդ ճանապարհին, ինչպես հասկանում ենք, չի կանգնի ցանկացած ստորության առաջ»։