Հետևում ենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության շուրջ կատարվող զարգացումներին. ՄԱԿ

Մանրամասներ
մակ

ՄԱԿ-ը վշտացած է Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններից և փորձում է լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։

«Մենք վշտացած ենք այս լուրից։ Փորձում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ կատարվածի մասին»,- ասել է պաշտոնյան։

Մասամբ փլուզվել է համալիրի տանիքը, հնարավոր է՝ համերգասրահում մինչև 200 մարդ դեռ արգելափակված է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ երեք անձ ներխուժել է համերգասրահ և կրակ բացել մարդկանց ուղղությամբ։ Շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։