Ժնևում ավարտվել է Սիմոնյան-Գաֆարովա հանդիպումը

Մանրամասներ
ալեն

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կողմերը քննարկել են, թե ինչպես կարող են երկու երկրների խորհրդարաններն աջակցել խաղաղության գործընթացին։

Հաղորդվում է, որ նրանք պայմանավորվել են դիտարկել խորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունները։ Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։