Արցախում Ռուսաստանի դեմ կազմակերպություններ են գործում. Wargonzo-ն անուններ է հրապարակել

Մանրամասներ

ա

Ռուսերենը Արցախում պետական լեզվի կարգավիճակ կստանա: Անգամ ժամկետ է շրջանառվում գործընթացն իրականացնելու համար՝ մեկ ամիս:

Սակայն ինչպես Wargonzo  տելեգրամյան ալիքի աղբյուրներն են վկայում, արևմտյան հիմնադրամներն իսկական հարձակում են կազմակերպել Արցախում ռուսաց լեզվի մասին օրենքի դեմ։

Դրանց թվում հատկապես մեծ ակտիվություն են դրսևորում Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակեպութունները:

Հայտնի է դարձել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում արևմտյան այս հիմնադրամները Ստեփանակերտում սկսել են ակտիվորեն ֆինանսավորել մի շարք մասնավոր նախագծեր և առանձին հասարակական գործիչների: Մինչդեռ նախկինում նրանց գործունեությունը չէր տարածվում Արցախի վրա: 

Այդ կազմակերպությունները հակառուսական տրամադրություններ են գեներացնում՝ փորձելով վարկաբեկել նաև խաղաղապահներին:

Հայաստանի ուժային կառույցներում @wargonzo-ի աղբյուրը տրամադրել է այն կազմակերպությունների ցուցակը, որոնց նպատակն է վարկաբեկել Ռուսաստանի գործունեությունն Արցախում.

Էրազմուս +

Թրանսփերենսի Ինթերնեյշնլ 

«Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամ

Հելսինկյան նախաձեռնություն

«Open Street Map» հիմնադրամ

«Բերգոֆ» հիմնադրամ

«Crest» հիմնադրամ

«Civilitas» հիմնադրամ»։