Գրիգոր անունով երեխան գտնվել է

Մանրամասներ
երեխա

Այսօր լուր էր հրապարակվել, որ Գրիգոր անունով երեխան դպրոցից դուրս է եկել և տուն չի հասել։

Ոստիկանությունից Հրապարակին փոխանցել են, որ երեխան գտնվել է. «Ժամը 20.10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները երեխային հայտնաբերել են Բաշինջաղյան փողոցում և կազմված փաստաթղթերով ներկայացրել քննչական բաժին»։