Աշխատանքից ազատվել են N94 մանկապարտեզի տնօրենը, դաստիարակը, Մալաթիայի կրթության բաժնի պետը

Մանրամասներ
մանկապարտեզ

Աշխատանքից ազատվել են Երևանի հ․ 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան․

«Հարգելի գործընկերներ,

համայնքային ենթակայության հ. 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված՝ (խմբի դաստիարակի երեխաների նկատմամբ անընդունելի վարքագիծ) ցանկանում եմ տեղեկացնել, որ աշխատանքից ազատվել են հ․ 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը։

Ի հավելումն ասվածի՝ տեղեկացնեմ, որ վերջերս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում (առավել մանրամասն՝ կից հղումով https://shorturl.at/klwC8 ), ևս 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:

Վերը նշվածի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն այս պահին այսքանն է»,- գրել է խոսնակը։