Սխալ պատասխանի համար ուսուցիչը կոտրել է հինգերորդ դասարանցու ծնոտը

Մանրամասներ
ուսուցիչ

Հնդկաստանում դպրոցի ուսուցիչը դաժանաբար ծեծի է ենթարկել հինգերորդ դասարանցուն և կոտրել նրա ծնոտը՝ դասի ժամանակ սխալվելու համար, հայտնում է News9Live-ը։

Հարձակումը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգի Կանպուր քաղաքի միջնակարգ դպրոցում փետրվարի 12-ին։ Դասի ընթացքում ուսուցիչ Վիկրանթ Թոմասը Աբդուլլահ անունով 10-ամյա աշակերտին հարց է ուղղել՝ կապված իր ուսումնասիրած թեմայի հետ։ Երբ նա սխալ պատասխան է տվել, տղամարդը ծեծել է նրան և կոտրել ծնոտը։

Տղան հոսպիտալացվել է: Նա այժմ բուժում է անցնում մասնավոր կլինիկայում։ Հենց որ Աբդուլլահի ծնողներն իմացել են դեպքի մասին, նրանք ոստիկանություն բողոք են ներկայացրել Վիկրանտի դեմ և դպրոցի տնօրինությունից պահանջել խստագույն գործողություններ։

Ուսուցչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նշվում է, որ ուսուցիչներն ու դպրոցի տնօրինությունը չեն մեկնաբանում տեղի ունեցածը և խուսափում են տեղական լրատվամիջոցների հարցերից։