Պատմական հնարավորություն կա՝ առաջ մղելու ադրբեջանահայկական խաղաղության օրակարգը. Բայրամով

Մանրամասներ
բայրամով

Բաքվում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը, գրում է APA-ն։

«Կա պատմական հնարավորություն՝ առաջ մղելու ադրբեջանահայկական խաղաղության օրակարգը, և Ադրբեջանը ջանքեր է գործադրում առավելագույնս օգտագործելու այդ ուղղությամբ ի հայտ եկած հնարավորությունները»,-հանդիպմանը ասել է Բայրամովը: