Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են գիշերն իրենց տարածքներին ավիահարվածների մասին

Մանրամասներ
Ուկրաինա աթս

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են լույս մարտի 15-ը իրենց տարածքներին հասցված նոր ավիահարվածների մասին։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը առավոտյան իր հաղորդագրության մեջ նշել է, որ ռուսական բանակը 7 С-300 և С-400 կառավարվող զենիթահրթիռներ է արձակել Խարկովի և Դոնեցկի մարզերում և մեկ X-59 հրթիռ՝ Պոլտավայի շրջանում։ Այս մասին հայտնում է dw.com-ը:

Կիրովոգրադի, Նիկոլաևի, Խարկովի, Խերսոնի, Խմելնիցկիի, Վիննիցայի և Կիևի մարզերում խոցվել է «Շահեդ-131/136» տիպի 27 գրոհային անօդաչու թռչող սարք։

Կիևի մարզում գիշերը երկու օդային հարձակման ալիք է եղել: Ռուսաստանը փորձել է անօդաչու սարքերով հարձակվել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, քաղաքում պայթյուններ են լսվել, որոնք առաջացել են ուկրաինական հակաօդային պաշտպանության աշխատանքի պատճառով։

Ռուսաստանն իր հերթին հայտնել է, որ անցած գիշեր ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքեր են արձակվել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ, հարձակումներ են իրականացվել ԲՄ-21 «Գրադ» բազմակի արձակման հրթիռային համակարգից։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի տարածքների վրա հինգ անօդաչու թռչող սարք և երկու հրթիռ որսալու և ոչնչացնելու մասին։