Մեր առջեւ բացվել են ԵՄ դռները, թեեւ մենք դեռ չենք էլ թակել. մենք պետք է գնահատենք այս առաջարկը. Տիգրան Խզմալյան

Մանրամասներ
քպ

Հայաստանյան երեք եվրոպամետ քաղաքական կուսակցությունների միջեւ քաղաքական կոնսուլտացիաները են ընթանում:

Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, Հանրապետություն կուսակցության նախագան Արամ Սարգսյանը և Եվրոպական Հայաստան կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը համատեղ ասուլիս են հրավիրել, որը նվիրված է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւին, որով առաջարկվում է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն տալ:

Արման Բաբաջանյանն իր խոսքում նշեց, որ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները, թե ներքին, թե արտաքին, հաղթահարելու համար այս պահին երկրի առջեւ դրված օրակարգը՝ ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու, թերեւս միակ ողջամիտֆռազմավարական նպատակն է, որը կարող է իրապես Հայաստանի հարատեւության երաշխիք դառնալ:

«Մենք գտնում ենք, որ ԵՄ անդամության հեռանկարը համազգային, համաժողովրդական նպատակ եւ ռազմավարություն է, որից պետք է բխեն եւ ածանցվեն մեր բոլոր այլ նպատակներն ու օրակարգերը՝ լինի արտաքին, թե ներքին»,-ասաց նա:

Իր հերթին Տիգրան Խզմալյանը նշեց. «200-ամյա ռուսական լուծը այս օրերին ընկնում է հայ ժողովրդի վզից:  «Այն, ինչ կատարվեց ժամեր առաջ Եվրոպական խորհրդարանում աննախադեպ է: Մեր առջեւ բացվել են դռները, թեեւ մենք դեռ չենք էլ թակել: Մենք պետք է գնահատենք այս առաջարկը:

Եվրախորհրդարանի բանաձեւի հետնց առաջին կետում նշված է Արցախի ու արցախահայության հարցը, որպես մարդու իրավունքի, ազգի իրավունքի խնդիր: Սա պատասխան է նրանց, որոնք փորձում են ներկայացնել Արցախը որպես գին ժողովրդավարության դիմաց: Մենք երբեք չենք ընդունի նման հարցադրում եւ չենք հաշտվի այդպիսի ներգ ու ստոր հակադրությանը:

Երկրորդը, բանաձեւի տեքստում ուղիղ նշված է Ռուսաստանը որպես Հայաստանի թշնամի եւ խոչընդոտ մեր ոչ միայն վերաինտեգրմանը, այլեւ տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ճանապարհին:

Մենք դեռ ամիսներ առաջ առաջարկել ենք անցկացնել կոնսուլտատիվ հանրաքվե՝ ստանալու համար մեր քաղաքացիների համաձայնությունը ընթանալ դեպի ԵՄ միակ ճանապարհով, որը մեզ բերելու է տուն՝ եվրոպական քաղաքակրթություն»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ նկատեց, որ ԵՄ անդամակցությունն այն եզակի ելքերից է, որը կարող է Հայաստանը որպես պետություն դուրս բերել այն իրավիճակներից, որի մեջ գտնվում ենք 2020-ից ի վեր: «Մենք դեռ 2023-ի փետրվարին ստորագրել էինք մի փաստաթուղթ, որտեղ նշել էինք, որ եթե ՀՀ իշխանությունը գնա եվրաինտեգրման ճանապարհով, մենք միանշանակ կօժանդակենք իրենց, իսկ եթե չգնանք, նմենք կլինենք ամենախիստ քննադատը:  Բարեբվախտաբար որոշակի հույսեր են առաջանում, որ մենք պետք է աջակցենք, ոչ թե քննադատենք:

Անվտանգային խդնիրները միանշանակ սրվել էին տարածաշրջանում, հատկապես վերջին օրերին, եւ Եվրախորհրդարանի բանաձեւը նաեւ այդ անվտանգային խնդրի լուծման բանալիներից մեկն էր, ինչը Եվրոպան շատ արագ կազմակերպեց: Իհարկե, անվտանգության թիվ մեկ երաշխիքը մեր բանակն է, բայց այսօրվա ռազմաքաղաքական բալանսի պարագայում գերկարեւոր է դառնում մեզ համար արտաքին քաղաքական աջակցությունը»: