ԱՄՆ-ի բանակը պատրաստվում է հնարավոր մեծ պատերազմի, գրում է Associated Press-ը։
Այդ նպատակով իրականացվում է վերակառուցում. փակվում են 24 հազար ոչ ակտուալ հաստիքներ, նախատեսվում է հավաքագրել 7500 զինվորականի այնպիսի պահանջարկ ունեցող դիրքերի համար, ինչպիսիք են՝ հակաօդային պաշտպանության և ԱԹՍ-ների դեմ պայքարի ստորաբաժանումները, հինգ նոր օպերատիվ խմբեր ամբողջ աշխարհում՝ կիբերնետիկայի, հետախուզական և հեռահար հարվածների ոլորտներում ընդլայնված հնարավորություններով:
«Մենք հեռանում ենք ահաբեկչության և ապստամբության դեմ պայքարից։ Մենք ցանկանում ենք պատրաստ լինել լայնածավալ մարտական գործողությունների», - բացատրել է բանակի նախարար Քրիստին Ուորմութը:
Ընդգծվում է, որ ոչ թե մարդիկ են կրճատվելու, այլ պաշտոններ, որոնք բանակը երկար տարիներ չի կարողանում լրացնել։
ԱՄՆ բանակն իր ներկայիս կառուցվածքով կարող է ունենալ մինչև 494000 զինվոր։ Ներկայում զինվորական ծառայության մեջ կա 445 հազար մարդ:
0Comments