Ռուս պաշտոնյաները Հայաստանի լեգիտիմ իշխանությունը տապալելու կոչեր էին անում․ վարչապետ

Մանրամասներ
Նիկոլ փաշինյան

Ռուս պաշտոնյաները 2023 թվականին Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ ընդվզել և տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ իշխանությունը», - նշել է վարչապետը:

Նա նաև հավելել է, որ ռուսական հեռուստաալիքները վեց տարի շարունակ համակարգված, հետևողական և նպատակամղված հակաքարոզչություն են անում Հայաստանի ընտրված իշխանության ու անձամբ իմ դեմ, և այդ հակաքարոզչությունը չի մեղմվում։

«Ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում», - հավելեl է Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները «ինստիտուցիոնալ ավանդույթների» շրջանակում են: