Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի հիանալի նոր գլխավոր քարտուղար կլինի․ Սպիտակ տուն

Մանրամասներ
ամն

Միացյալ Նահանգներն իր դաշնակիցներին ասել է, որ գործող Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի հիանալի նոր գլխավոր քարտուղար կդառնա։

Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարեց Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Միացյալ Նահանգները դաշնակիցներին հասկացրել է, որ մենք կարծում ենք, որ պարոն Ռյուտեն ՆԱՏՕ-ի հիանալի գլխավոր քարտուղար կլինի»,- ասել է նա: