Եմենի հութիները պատրաստվում են երկարատև առճակատման ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Կարմիր ծովի տարածաշրջանում՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը։ Այս մասին պնդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Հութիներն ուժեղացնում են իրենց ռազմական և պաշտպանական կարողությունները՝ Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները շարունակելու նպատակով: Հրթիռներն առավել անվտանգ ու արդյունավետ արձակելու համար նրանք ամրացնում են լեռնային թաքստոցները, ինչպես նաև հեռակառավարվող նավեր են փորձարկում: Bloomberg-ը նաև հայտնում է, որ Սաուդյան Արաբիան, որը սահմանակից է Եմենին, մտահոգված է, որ հութիները կարող են փորձել դիվերսիա իրականացնել Կարմիր ծովում:
0Comments