Մեր դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ժողովուրդների շահերից. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ես կցանկանայի մաղթել, որ մեր փոխգործակցությունը, մեր դաշնակցային հարաբերությունները պահպանվեին, ամրանային, դա կարեւոր է մեր երկրների համար, դա բխում է մեր ժողովուրդների շահերից։ Այս մասին Երեւանում, Հաղթանակի այգում Հայրենիքի պաշտպանների օրվան նվիրված միջոցառման ժամանակ փետրվարի 22-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա ավելացրել է, որ Հայրենիքի պաշտպանի օրը բոլորի համար խորհրդանշում է շատ կարեւոր արժեքներ՝ հայրենասիրություն, սեր հայրենիքի հանդեպ, հանուն հայրենիքի ամեն ինչ զոհաբերելու պատրաստակամություն։ «Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր կանգնած են մեր երկրների շահերի պաշտպանության դիրքերում, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքը պաշտպանելիս»,- նշել է դեսպանը։

Նա ավելացրել է, որ Հայաստանում այս օրը լի է հատուկ նշանակությամբ, որովհետեւ խորհրդանշում է նաեւ մարտական եղբայրության խոր ավանդույթները։ «Սա Մեծ հաղթանակի մասին հիշելու եւս մեկ առիթ է, որը Խորհրդային Միության ժողովուրդները, հայ ժողովուրդը, Ռուսաստանի ժողովուրդը եւ Խորհրդային Միության մյուս ժողովուրդները տարան նացիզմի դեմ մահացու գոտեմարտում»,- ընդգծել է Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ ներկա ժամանակները շատ բարդ են, Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը բախվում են շատ լուրջ մարտահրավերների, ուստի հայրենիքի պաշտպանի հանդեպ հարգանքը ինչպես երբեք պահանջված է։

Դիվանագետը նշել է, որ հունվարի 28-ին Հայաստանում նշում են Բանակի օրը։ «Սյդ օրը զգացվում էր, թե ինչպես է հարգալից վերաբերմունքը դրսեւորվում զինծառայողի, հայրենիքի պաշպանի հանդեպ։ Այսօր (ծաղկեպսակներ- խմբ.) դրվեցին։ Մենք շատ ուրախ ենք, որ այստեղ են մեր հայ գործընկերները, ՊՆ ներկայացուցիչները։ Մենք սովորաբար միասին ենք նշում այս տոնը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ին նշվում էր Խորհրդային բանակի եւ ռազմածովային նավատորմի օրը, որտեղ ծառայել են ավագ սերնդի շատ հայեր։