Բաքուն և Անկարան չեն հրաժարվի Հայաստանի տարածքով միջանցք բացելու մտքից․ Փորձագետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը Ադրբեջանի և Թուրքիայի համար ոչ թե տրանսպորտային կամ տնտեսական, այլ քաղաքական և ռազմավարական նշանակություն ունի։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը։

Ըստ նրա՝ դա թույլ կտա ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ Ադրբեջանին տալ ամենակարճ մուտքը դեպի Նախիջեւան, որն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով՝ առանց այլընտրանքի։

«Ադրբեջանը չի թաքցնում, որ Սյունիքն իր տարածքն է համարում։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան դա տեսնում են որպես 44-օրյա պատերազմում հաղթելու պոտենցիալ օգուտներից մեկը, և նրանք չեն հրաժարվի այդ մտքից»,- նշել է նա։