ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտությունը չէր սկսվի, եթե ինքը մնար նախագահի պաշտոնում, հայտնում է Fox News-ը։
Նա Ռուսաստանը անվանել է «պատերազմական մեքենա»:
«Սա առճակատում է պատերազմական մեքենայի հետ։ Նրանք հաղթեցին Հիտլերին։ Նրանք հաղթեցին Նապոլեոնին... Սա մեծ երկիր է»,- ասել է Թրամփը կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։
Նա նաև կոչ է արել Եվրոպայում դաշնակիցներին ավելացնել պաշտպանական ծախսերը:
0Comments