Հայաստանի իրավապահ մարմինները Մոսկվայում բռնված ադրբեջանցուն մեղադրում են սպանության մեջ։
«Նշյալ անձի նկատմամբ սպանության մեղադրանքով նախաձեռնվել է միջպետական հետախուզում»,- NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Հայաստանի հարցապնդմամբ Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես-մարզիչ Քյամիլ Զեյնալլին։
ՀՀ ՆԳՆ-ում տեղեկացրել են, որ Զեյնալլիի հանդեպ հայտարարվել է հետախուզում սպանության մեղադրանքով, բայց չեն նշել, թե փաստացի ինչի մասին է խոսքը։ Սակայն, ոչ պաշտոնական տվյալներով, Զեյնալլին մեղադրվում է ծերունու դաժան սպանության մեջ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կադրերը տարածվել են ինտերնետում։
Ադրբեջանցի հանցագործի ձերբակալմանը հատուկ նշանակություն է հաղորդում այն հանգամանքը, որ դա տեղի է ունեցել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 20-ամյա տարելիցի օրը, որին սպանել էր ադրբեջանցին նույն դաժանությամբ։
0Comments