Նավալնիի մայրը դիմել է Պուտինին՝ պահանջելով իրեն հանձնել որդու մարմինը

Մանրամասներ
ռդ

Գաղութում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, պահանջել է որդու մարմինը անհապաղ հանձնել իրեն, որպեսզի կարողանա հուղարկավորել նրան։

Կինը տեսաուղերձ է ձայնագրել Խարպ գյուղի գաղութի դիմաց, որտեղ մահացել է նրա որդին, գրում է bbc.com-ը։