Մոսկվայում Պուտինն ու Իրանի նախագահը քննարկելու են մեր տարածաշրջանի հարցերը

Մանրամասներ
Պուտին Ռաիսի

Ռուսաստանի և Իրանի նախագահների՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում նախատեսված է նաև կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային հիմնական թեմաների շուրջ։

Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։