Արդյոք ԼՂ հարցը քննարկվե՞լ է Պուտինի եւ Ալիեւի հանդիպմանը

ՌԴ նախագահը հայտարարել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ պայմանավորվել է ՌԴ-ում օգոստոսին ՌԴ, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների եռակողմ գագաթնաժողովի անցկացման մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը

Ուրբաթ Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» II միջազգային համաժողովի շրջանակում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ պայմանավորվել է ՌԴ-ում օգոստոսին  ՌԴ, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների եռակողմ գագաթնաժողովի անցկացման մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում նաեւ քննարկվել են երկու երկրների առեւտրատնտսական հարցերը:

«Ինչ վերաբերում է առեւտրին  անցյալ տարի մեր առեւտրաշրջանառությունմը գրեթե 14 տոկսոսով ավելացել է եւ հասել 2.5 մլրդ դոլարի: Եվ միջազգայինմ օրակարգում մենք նույնպես շատ ընդհանուր հարցեր ունենք»-նշել է Պուտինը:

Դատելով պաշտոնական Կրեմլի մամուլի հաղորդագրությունից՝ կողմերը չեն քննարկել ղարաբաղյան կարգավորման հարցը, մինչդեռ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ այդ թեման:

«Քննարկվել է հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը, որպես ՄԽ համանախագահ երկիր շարունակելու  է հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բարձր է գնահատել ՌԴ ջանքները որպես այս հակամարտության կարգավորման գործում համանախագահ երկրի: Վստահություն է հայտնվել, որ երկրների միջեւ բարեկամական կապերը հետագայում էլ բարեհաջող զարգանալու են»,- ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրոթյունում: