Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023-ի դեկտեմբերին չափավորվել է` հասնելով 9,5 տոկոսի․ Համաշխարհային բանկ

Մանրամասներ
հբ

Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի տնտեսության նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշները։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ Համաշխարհային բանկն իր զեկույցում նշել է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023 թվականի դեկտեմբերին չափավորվել է` հասնելով 9,5 տոկոսի։ Թանկարժեք զարդերի արտադրության ու արտահանման ծավալները շարունակել են ռեկորդային աճի տեմպ գրանցել 2023 թվականի դեկտեմբերին։ Հունվարին գները նվազել են 0,9 տոկոսով: ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը 2024 թվականի սկզբից համեմատաբար կայուն է եղել: Դեկտեմբերին պակասուրդը կազմել է 2023 թվականի ընդհանուր պակասուրդի երկու երրորդը, իսկ ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն։  

«Դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների աճը նոյեմբերի 23,8 տոկոսից նվազեց մինչև 20 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված էր մշակող արդյունաբերության, ինչպես նաև էլեկտրականության ու էներգիայի արտադրության աճի դանդաղմամբ

Այդուամենայնիվ, մշակող արդյունաբերությունն աճել է 28 տոկոսվ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ոսկու և թանկարժեք զարդերի արտադրության ծավալների 9,4 անգամ ավելացմամբ, որը շարունակել է աճել, և դրան նպաստել են ոլորտում կատարվող ներդրումներն ու հումքի ներմուծման շուկաների դիվերսիֆիկացումը:

Շինարարության ոլորտի աճը դեկտեմբերին մնացել է կայուն` 11,5 տոկոս: Առևտուրը շարունակել է աճել արագ տեմպով` 36 տոկոս դեկտեմբերին, ինչը բարձր է նոյեմբերի 32 տոկոսից: Ծառայությունների ոլորտի աճը (չհաշված առևտուրը) բարձրացել է` նախորդ ամսվա 2,4 տոկոսից հասնելով 3,4 տոկոսի»,- նշված է Համաշխարհային բանկի զեկույցում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։