Մենք պայմանավորվել ենք, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի. Փաշինյան

Մեզ համար շատ կարևոր է գազի գնի երկարաժամկետ համաձայնեցումը
Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտնել է, որ երկրի իշխանությունները «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվել են գազի ներքին սակագնի պահպանման մասին:

«Գազպրոմ»-ը գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա»-ին, այդ պատճառով մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը Դավոսում:

Նա հավելել է, որ հայկական կողմը վերջնական համաձայնության գալու նպատակով շարունակելու է «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները:

«Մեզ համար շատ կարևոր է գազի գնի երկարաժամկետ համաձայնեցումը: Ներկայում Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընթանում է գազի և էներգետիկայի ընդհանուր շուկաների ստեղծման հարցի քննարկումը, ինչը նշանակում է, որ մենք խոսելու շատ բան ունենք»,-ասել է Փաշինյանը: