ՌՈ ծառայողը սիրուհու հետ փորձել է թունավորել նրա ամուսնուն․ նրանք հայտնաբերվել են

Մանրամասներ
դեղ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 15-ին աղմկահարույց բացահայտում  է կատարվել Տավուշի մարզում։

Ժամեր առաջ  ոստիկանության Իջևանի բաժին է բերման ենթարկվել Տավուշի մարզի 31-ամյա մի բնակիչ։ Նա նույն մարզի 36-ամյա բնակչուհու հետ սիրային կապի մեջ է  եղել։ Երկուսով նախապատրաստել և փորձել են այդ բնակչուհու 42-ամյա ամուսնուն դեղորայքով թունավորելու եղանակով սպանել, սակայն գործը ավարտին չի հաջողվել հասցնել։

 

Հայտնաբերվել է նաև 36-ամյա կինը և նույնպես բերման է ենթարկվել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված անձինք ձերբակալվել են։

Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդը ծառայում Է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։