Աղջիկը լոգարանում սմարթֆոնը լիցքավորման է միացրել ու հոսանքահարվել

Մահացած աղջկա դիակը հայտնաբերել են ծնողները, որոնք հյուր էին եկել նրան

Ռուսաստանի Կիրովի մարզի Կիրովո-Չեպեցկում աղջիկը մահացել է հոսանքահարումից։ Նա լոգարանում է լիցքավորման միացրել սմարթֆոնը եւ պատահաբար այն ձեռից գցել է ջրի մեջ։ Արդյունքում հոսանքահարվել է ու մահացել։ Մահացած աղջկա դիակը հայտնաբերել են ծնողները, որոնք հյուր էին եկել նրան։ Այս մասին գրում է «ՌԻԴՈՒՍ»-ը։