Վրաստան-Հայաստան սահման տանող ճանապարհին նոր սահմանափակումներ են մտցվել

Մանրամասներ
ճանապարհ

Վրաստան-Հայաստան սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Sputnik Georgia-ն։ 

Ձյան տեղումների պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ-ին (Փարավանի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտների տեղաշարժը։ 
 
Նույն երթուղու 110-147 կմ-ով արգելվում է երթևեկել ծանր բեռնատար ու 22 նստատեղից ավելի տարողությամբ տրանսպորտային միջոցների համար։ 

Կոդա-Այազա 1-94 հատվածներում ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտների համար։