Audi-ն թողարկել է մինչ այժմ ամենահազվագյուտ, ամենաարագ և ամենացանկալի A6-ը՝ Audi RS6 Avant GT ավտոմեքենան, հայտնում է Drom.ru-ն։
Audi RS6 Avant GT-ի արտաքին ոճը ներշնչված է Audi 200 Quattro-ի զբոսաշրջային ավտոարշավների համար նախատեսված IMSA GTO նախատիպից: Այն ունի նույն ձևի օդափոխիչներ և երկու մակարդակի սփոյլեր, որը հիշեցնում է մրցարշավային նախատիպի թեւը:
RS6 Avant GT-ի թափքի պիտակներն ունեն նույն գունային համադրությունը, որը 1980-ականներին ձևավորել է Audi-ի մրցարշավային ոճը՝ սև, մոխրագույն և կարմիր:
Անիվի դիզայնը հիշեցնում է 1991 թվականի լեգենդար Audi Avus կոնցեպտ մեքենան:
Ռադիատորի վանդակաճաղը և հինգերորդ դուռը առանձնանում են եզակի RS GT տարբերանշաններով՝ սև, մոխրագույն և կարմիր եռագույն ֆոնով:
Ներքին մասում կան սպորտային նստատեղեր: Իսկ նստատեղերի միջև ընկած վահանակի վրա մեքենայի սերիական համարն է՝ 001-ից մինչև 660:
Audi RS6 Avant GT շարժիչը՝ 4,0 լիտրանոց V8, զարգացնում է 621 ձիաուժ՝ 50 Նմ ավելի, քան սովորական Audi RS6-ը: Հետևի անիվները վարելու համար օգտագործվում է հատուկ սպորտային դիֆերենցիալ։
Կախոցն ունի ավելի կոշտ կայունացուցիչներ և կծիկավոր հենարաններ: Արգելակային սկավառակները պատրաստված են կերամիկայից:
Անվադողերը՝ Continental Sport Contact 7.
Արտադրողի խոսքով՝ RS6 Avant GT-ն առաջին հարյուր կմ/ժ-ն անցնում է 3,3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 305 կմ/ժ։
Ընդհանուր առմամբ կստեղծվի 660 Audi RS6 Avant GT:
0Comments