Սերգեյ Շապտալան ազատվել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ-լեյտենանտ Սերգեյ Շապտալային ազատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Նրան կփոխարինի գեներալ Անատոլի Բարգիլևիչը։ Նախկինում նա ղեկավարել է Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական ուժերը։

«Փոխել եմ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Շնորհակալ եմ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Շապտալային՝ պատերազմի այս երկու տարիների ընթացքում մատուցած ծառայության համար։ Գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու առաջարկով գլխավոր շտաբի նոր պետ եմ նշանակել գեներալ-մայոր Անատոլի Բարգիլևիչին»,-  հայտարարել է Զելենսկին իր տեսաուղերձում։