Ֆրանսիական օմլետ՝ պանրով

Արագ և համեղ
Live24.am-ը ներկայացնում է

1

Բաղադրիչներ

Ձու – 3 հատ
Կաթ – 1 թ/գ
Պանիր – 50 գ
Կարագ – 1 ճ/գ
Սև պղպեղ
Աղ

Պատրաստման եղանակը

Ձուն կաթի հետ լավ հարել:

Տապակի մեջ հալեցնել կարագը: Տապակը պետք է լավ տաքացրած վիճակում լինի, այլապես օմլետը «օդային» չի ստացվի:

Հենց կարագը դադարի փրփրել, լցնել ձվակաթնային զանգվածը: Պետք է միանգամից բարձրացնել օմլետի այն հատվածը, որը պնդացել է, որպեսզի ձվային զանգվածը հոսի դրա տակ: Կրկնել մի քանի անգամ:

Պատրաստ լինելուց 1 րոպե առաջ օմլետի կեսի վրա քերած պանիր շաղ տալ և պատրաստել ևս 20 վայրկյան:

Բահիկի օգնությամբ փաթաթել օմլետը՝ պանրային մասը ծածկելով մյուս մասով: Անջատել կրակը և թողնել ևս 30 վայրկյան: